Մադրիդի «Ռեալը» և թիմի պաշտպան Սերխիո Ռամոսը նախկինի պես չեն կարողանում համաձայության գալ նոր պայմանագրի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցոյի կայքը:
Կողմերը չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ աշխատավարձի հարցի շուրջ. «Արքայական ակումբն» առաջարկում է տարեկան 7 մլն եվրո, Ռամոսը պահանջում է 10 մլն եվրոյից ոչ պակաս:
Բանակցությունները դեռ շարունակվում են: Նշենք, որ Ռամոսի գործող պայմանագիրը կավարտվի միայն երկու տարի հետո: