«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, Սիրիայի իշխանությունները «գրեթե անկասկած պատասխանատու» են հարյուրավոր մարդկանց մահվան պատճառը դարձած՝ քիմիական զենքի կիրառմամբ հարձակումն իրականացնելու համար: Կազմակերպության կողմից երեքշաբթի օրը հրապարակված նոր զեկույցի համաձայն, հարձակման իրականացման ժամանակ օգտագործված հրթիռների տեսակը, հարձակման վայրում արված լուսանկարներն ու տեսագրությունները, ինչպես նաև տուժածների և բժիշկների հետ անցկացված հարցազրույցները վկայում են այս հարձակմանը Սիրիայի կառավարական ուժերի մասնակցության մասին:

Մանրամասները`  www.shamshyan.com