hayeli.am -Ինչպե՞ս եք, պարոն Խաչատրյան, ի՞նչ տրամադրություն ունեք:
-Նորմալ, նորմալ:
-Լուրեր են պտվվում, որ հնարավոր է Սյունիքից տեղափոխվեք:
-Չէ, սուտ է, նման բան չկա:
-Ասում են նաեւ, որ միտք ունեք Հայաստանից տեղափոխվել:
-Ասում եմ' նման բան չկա: Մնալու եմ այստեղ' Հայաստանում, Սյունիքում:
-Իսկ հնարավո՞ր է Ձեր տղային տեղափոխեք:
-Իհարկե, ոչ:
-Իսկ արդեն որոշե՞լ եք' ի՞նչ է անելու, ինչո՞վ է զբաղվելու:
-Սովորելու է, աշխատելու է:
-Պարոն Խաչատրյան, վենդետայի, վրեժի մասին են խոսում, չե՞ք վախենում:
-Չէ, ինչո՞ւ պիտի վախենամ:
-Իսկ Դուք Ձեր կողմից փորձո՞ւմ եք ինչ-որ քայլեր ձեռնարկել, որ երկու ընտանիքների մեջ թշնամանքը հաղթահարվի: Ի վերջո, ողբերգություն է տեղի ունեցել:
-Իհարկե, փեորձում եմ ինչ-որ բան անել: Բայց անհնար է Բուդաղյաններին ինչ-որ բան հասկացնել: Նրանք էլ չեն ուզում իրականությունը հասականալ: Երեւի մարդկանց մի քիչ ժամանակ է պետք: Դե, մեզ էլ է ժամանակ պետք: Ձեզ թվում է' մեզ համար հե՞շտ էր…