«Անկախության օրն առանց Սերժ Սարգսյանի» խորագրով բողոքի երթ է նախատեսվում Երեւանում սեպտեմբերի 21-ին: Այդ նպատակով Ֆեյսբուք սոցիալական ցանցում ձեւավորվել է «Անկախության համազգային երթ սեպտեմբերի 21-ին» նախաձեռնությունը:

 

Խումբը իրականացնելու է երթ սեպտեմբերի 21-ին եւ իրազեկում է, որ այն սկսվելու է Ազատության հրապարակից: Երթի մասնակիցները պահանջելու են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Խմբի անդամների հայտարարությունում նշվում է.

 

«Առաջարկում եմ սեպտեմբերի 21-ին վերահաստատենք ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ունենալու մեր կամքն ու վճռականությունը ու որպես դրա ապացույց ու վճռականության դրսևորում՝ կազմակերպենք Անկախության Համազգային Երթ ամբողջ Երևանով, բոլոր նրանք, ում համար թանկ է անկախ ու ինքնիշխան պետություն ունենալու ձգտումը, հրավիրվում են երթին, մանրամասները և կազմակերպչական հարցերը կքննարկենք մոտակա օրերի ընթացքում: Ո՛չ դրսից պարտադրված որոշումներին: Կեցցե Անկախությունն ու ինքնիշխանությունը»: