Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի և Հանրային հեռուստառադիոընկերության 2012թ-ի գործունեության վերաբերյալ հաշվետվությունների քննարկմանն ընդդիմադիր և իշխանական պատգամավորները հայտնցին իրենց դժգոհությունները հեռուստաընկերությունների աշխատանքի վերաբերյալ:

 

Անդրադառնալով հիշատակված հարցին՝ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը ասաց՝ չնայած այն հանգամանքին, որ ծանրը դժվար է մարսվում, այնուամենայնիվ պետք չէ բավարարել միայն երթուղայինի վարորդի ճաշակը:

 

«Ռադիոջան»-ում կլկլոցից բացի ուրիշ բան չկա», - բարձրաձայնեց Արամ Մանուկյանը:

 

Հավելած այս ամենին` գովազդների ձայնը, ըստ Ա. Մանուկյանի, այնքան բարձր է, որ քնած մարդը սթրեսի է ենթարկվում:

 

Նույն քննարկմանը Խոսրով Հարությունյանն ասաց, որ դեմ չէ սերիալի ժանրին, եթե այնտեղ բռնության ու բաց տեսարաններ չկան և շեշտեց` «Այստեղ կա հարազատ թշնամի»: