Իշխանափոխության խիստ անհրաժեշտությունը պայմանավորված է հիմնականում արտագաղթի մեծ տեմպերով և սոցիալական ծանր վիճակով: Նման կարծիք Ազգային ժողովում այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

 

«Պատահական չէ, որ այսօր քաղաքական ուժերը քաղաքական թելերով չեն իրար հետ կապված, որոնք կուսակցական գաղափարախոսական մերձեցման հաշվին չեն իրար հետ կանգնել, ամենևին, լրիվ ուրիշ պատճառաբանություն է: Մենք այսօր տեղեկություն ունենք, որ այսօր լրիվ ուրիշ, նոր մասսաններ են գալու, ոչ քաղաքական մարդիկ, որոնք, ինչպես հիվանդն իր վերջին շնչի ժամանակ, զգում է, որ ինչ-որ բան պետք է անել. այդ մեխանզիմն է մեր ժողովրդի մոտ սկսել աշխատել: Չեն համակրում հարթակում կանգնած լիդերներից ոչ մեկին, բայց փոփոխության անհրաժեշտություն զգում են»,- ասաց նա:

 

Վերջինիս կարծիքով՝ պահանջարկը լինելու է շատ: «Ավելի ագրեսիվ, մաքսիմալիստական, քան կարող են լինել մեր հաշվարկները, մեր մտածողությունը, թե ինչպես ենք շարժումը ղեկավարելու, տեղ հասցնելու: Եթե տարիներ առաջ ունենիք հակառակ խնդիրը՝ մենք էինք շատ արագ իշխանափոփոխություն ակնկալում, և կարծես ժողովուրդն այդ տեմպին չէր հասցնում, հիմա, կարծում եմ, լրիվ հակառակն է՝ սոցիալական, հասարական պատվերն ավելի ուժեղ է, քան մենք ենք հասցնում անել: Իհարկե, դա մեր ուզածն է, ուղղակի մնում է ճիշտ ուժերը տեղաբաշխել ժամանակի և տեղի մեջ, և ուժերը տեղաբաշխել ու արդյունավետ օգտագործել, որ կորուստ չունենանք և արդյունքն էլ լինի անցավ, անցնցում,առանց բխումների, Աստված մեզ հետ, կարծում եմ՝ լավ կստացվի»,- ասաց նա: