«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 16-ին մեկնելու է Մոսկվա: Բայց ոչ թե Մաքսային միությանն անդամակցելուն ուղղված հարցերը քննարկելու, այլ միանգամայն ուրիշ` մի փոքր ավելի բարի նպատակով. նա պետք է մասնակցի Մոսկվայի Օլիմպիական պողոտայում կառուցված հայկական եկեղեցու բացմանը:

 

Թերթի տեղեկություններով` Ս. Սարգսյանի հետ Մոսկվա են մեկնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը: Ու քանի որ ավանդաբար ՀՀ նախագահի նստավայրից չեն պատասխանում թերթի հարցերին, ուստի լուրի իսկությունը պաշտոնական աղբյուրներից ճշտելու փորձ «Ժողովուրդ»-ն այս անգամ չի արել: Իրադարձությունները ցույց կտան ամեն ինչ:

 

Առավել մանրամասն` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: