ՄԻԱՎ-ով վարակված աֆրիկյան ծագումով բրիտանացին, ով իր սեռական զուգընկերների հետ ասես խաղում էր ռուսական ռուլետկա, դատապարտվել է 4,5 տարի ազատազրկման:

 

Տղամարդը իմացել է իր հիվանդության մասին, սակայն առանց պաշտպանական միջոցի զբաղվել է սեռական հարաբերություններով: Նա ցանկացել է, որ աղջիկներն այդուհետ սարսափելի հիվանդությամբ վարակեն նորանոր տղամարդկանց, հաղորդում է «Daily Mail»-ը:

 

32-ամյա տղամարդը, ում անունը չի հրապարակվում, իր առաջին զոհերից մեկին վարակել էր այն ժամանակ, երբ նրա զուգընկերն, ընդամենը, 16 տարեկան էր:

 

Շուտով աղջիկն իմանում է, որ հղիացել է: Ընդ որում նա նույնիսկ չի էլ կասկածել, որ իր սիրելի տղամարդը վարակված է մահացու հիվանդությամբ: Այդ մասին նա իմանում է շատ պատահականորեն, երբ, ինչպես իրեն էր թվում, սովորական հետազոտության էր գնացել բժշկի մոտ: Այդ ժամանակ, արդեն, լրացել էր նրանց երեխայի մեկ տարին:

 

Երբ սարսափելի իրականությունը բացահայտվում է, բրիտանացին սկսում է համոզել իր ընկերուհուն, որ նա քնի ուրիշ տղամարդկանց հետ: «Այսպիսով, մենք միայնակ չենք լինի մեր տառապանքների մեջ»,- ասել էր նա:

 

Աղջկա խոսքերով, երեխայի ծնվելուց հետո տղամարդը դարձավ կոպիտ և ագրեսիվ: Մի քանի անգամ նա տուն է տարել օտար կանանց և առանց պահպանակների նրանց հետ զբաղվել սեռական հարաբերություններով: Նրա հավանական զոհեր կարող էին լինել երեք հոգի: Եվ իրոք, շուտով նրանցից մեկի մոտ բժիշկները, հայտնաբերում են ՁԻԱՀ:

 

Երիտասարդ մայրն, ի վերջո, դիմում է ոստիկանություն: 8-օրյա դատական քննությունից հետո նրա երեխայի հայրը դատապարտվում է 4,5 տարվա ազատազրկման:

 

Իշխանությունները տղամարդու առաջ պայման դրեցին, որ ապագայում որևէ մեկի հետ սեռական հարաբերություն ունենալուց առաջ հավանական զուգընկերոջը զգուշացնի իր հիվանդության մասին: Եթե այդ պահանջը խախտվի, ապա հանցագործը կպատժվի ևս հինգ տարվա ազատազրկմամբ:

 

Հեղինակ` «Փաստինֆո»