ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը Ներկայացուցիչների պալատի հանրապետականներին անվանել է նեանդերթալցի. հայտնում է Лента.ru-ն՝ հղում կատարելով ABC News-ին:
Նա այդ հայտարարությունն արել է իր նստավայրում ընդունելությանժամանակ, որը նվիրված էր բռնությունից կանանց պաշտպանության օրենքի (Violence Against Women) ընդունման մեկամյակին: Այդ օրենքը, որի նախագիծը Ջո Բայդենը ներկայացրել էր ԱՄՆ-ի Սենատին 1990-ական թվականներին, ստորագրվել էր 2013-ին:
Ինչպես գրում է USA Today-ը, Բայդենը, խոսելով այս օրենքի մասին, զգուշացրել է, որ պատրաստվում է «ինչ-որ զարհուրելի բան ասել»։ Դրանից հետո նա «նեանդերթալցիների ամբոխ»է անվանել Ներկայացուցիչների պալատի այն հանրապետականներին, ովքեր դեմ էին կանանց պաշտպանության օրենքի նոր ժամկետի ստորագրմանը: