Աշտարակի խճուղի 1/6 հասցեում, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ավտոբուս է այրվել:

 

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշտարակի խճուղի 1/1 հասցեի մոտակայքում:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.04-ին, մարվել՝ 05.30-ին:

 

Այրվել է Ա.Մ.-ին պատկանող «Ալբերտ-Տուր» ՍՊԸ-ի տանիքը (7 քմ) եւ կից կայանված «Սետրա» մակնիշի 33 DF 884 համարանիշի ավտոբուսն ամբողջությամբ: