Հյուսիսային Օսեթիայում երեխան ինքնասպանությամբ վերջ է տվել կյանքին, քանի որ ծնողները արգելել են նստել համակարգչի առաջ: Էրիկ Կայտովի ծառից կախված մարմինը հայտանբերել է նրա մայրը, անմիջապես Վերին Ունալ բնակավայրում գտնվող իրենց տան հետեւում:

 

Սվետլանա Ցորիեւեն փոքր վեճից հետո սկսել է որոնել տղային, սակայն արդեն ուշ է եղել. Տղան կախվելու միջոցով ինքնասպան է եղել: «Այն բանից հետո, երբ մենք Էրիկին համակարգիչ նվիրեցինք, նա նկատելիորեն փոխվեց: Մի տեսակ ցրված էր դարձել: Նրա հոտ խոսում էիր, ոչ մի կերպ չէր արձագանքում: Ես կարծում եմ ես ու ամուսինս մեծ սխալ գործեցինք, երբ նվիրեցինք այդ համակարգիչը: Նա դադարեց զբոսնել ընկերների հետ, փողոց դուրս գալ»,- պատմում է Սվետլանան: