Աֆղանստանի հարավում թալիբները գնդակահարել են իրավապահ մարմիններում բարձր պաշտոն զբաղեցնող կնոջ, հաղորդում է ԱՊ-ն:
Աղբյուրի համաձայն 35-ամյա կինը քայլում էր փողոցով, երբ ընդառաջ է եկել մոտոցիկլ, որ վրա գտնվող թալիբներից մեկը նրա ուղղությամբ կրակ է արձակել:
Տուժողը գտնվում է հիվանդանոցում, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:Վերջին ժամանակներում Աֆղանստանում թալիբները առեւանգումներ են իրականացնում եւ հարձակվում են մի շարք աֆղանուհիների կյանքի վրա, որոնք բարձր պաշտոններ են զբաղեցնում, նշում է Ռոսբալտը: