Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանին ուղղված՝ Տիգրան Առաքելյանի ազատման երաշխավորագիր է պատրաստել, որը պաշտպանական կողմը դատարանին կներակայացնի Կոնգրեսի ակտիվիստների գործով հաջորդ դատավարությանը:

 


Զուրաբյանը նաև կոչ էր արել քաղաքացիներին՝ իրենց երաշխավորությամբ ևս միանալ այս նախաձեռնությանը:

 

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են միանալ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու նախաձեռնություն-կոչին, դա կարող են անել համապատասխան փաստաթղթի տակ իրենց ստորագրությունը դնելով: Այն Հայ ազգային կոնգրեսի գրասենյակում է՝ Կորյունի 19 Ա՝ 4-րդ հարկ հասցեով:

 

Անձնական երաշխավորությունները ստորագրել կարելի է այսօր, վաղը և մյուս օրը՝ մինչև կեսօր, դատական նիստի մեկնարկից մեկ ժամ առաջ: