Lragir.am Ինչպես հայտնի է, Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանին ուղղված՝ Տիգրան Առաքելյանի ազատման երաշխավորագիր է պատրաստել, որը պաշտպանական կողմը դատարանին կներակայացնի Կոնգրեսի ակտիվիստների գործով հաջորդ դատավարությանը:
Նամակում նշվում է. «Ես՝ Լևոն Զուրաբյանս, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար, ղեկավարվելով քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 145-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով, իմ խոսքով և մուծվող դրամական գումարով երաշխավորում եմ, որ թիվ քրեական գործով ամբաստանյալ Տիգրան Առաքելյանը կդրսևորի պատշաճ վարքագիծ, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով կներկայանա ևայլ դատավարական պարտականությունները կկատարի՝ համաձայն քրեական դատավարության օրենսգրքի:
Ելնելով վերոգրյալից՝ խնդրում եմ ղեկավարվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածով և ամբաստանյալ Տիգրան Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել անձնական երաշխավորությունը»:
Այս պահի դրությամբ մի շարք քաղաքացիներ եւս միացել են Զուրաբյանի նախաձեռնությանը եւ հանդես են եկել անձնական երաշխավորությամբ:
Մանրամասները` այստեղ