operativ.am Սեռական ոտնձգությունները, հիմնականում, կատարվում են անչափահասների նկատմամբ: Այս մասին այսօր լրագրողներրի հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ավագ իրավախորհրդատու Դավիթ Թումասյանը: Բանախոսը ներկայացրեց այս և նախորդ երկու տարում արձանագրվեծ սեռական հանցագործությունների դեպքերն ու ասաց, որ հիմնականում գերակշռում են բռնաբարության դեպքերը: Այսպես՝ 2011 թվականին գրանցված 71 սեռական հանցագործության դեպքից 15-ը եղել է բռնաբարություն: 2012-ին նույն տվյալները եղել են այսպիսին. Գրանցված 105 դեպք, որից 19-ը՝ բռնաբարություն: Ինչ վերաբերում է այս տարվա տվյալներին, ապա Թումասյանն ասաց, որ առաջին 6 ամսվա ընթացքում արդեն իսկ գրանցված 59 հանցագործության դեպքից 12-ը եղել է բռնաբարության:
Խոսելով այն մասին, թե հատկապես որ շրջաններում են ավելի հաճախ գրանցվում սեռական հանցագործության դեպքերը' բանախոսն ասաց, որ 2012-ի դրությամբ այս առումով առաջատար է եղել Երևանը, որտեղ գրանցվել է 27 դեպք: Արարատի մարզը երկրոդն է՝17 դեպք, Արմավիրինը՝ երրորդը: Այս տարի ևս պատկերը եռյակը գրեթե չի փոխվել. Երևանը նորից առաջատար է՝ 16 դեպք, Արմավիրը երկրորդը՝ 9 դեպք և երկրորդ «հորիզոնականը» կիսում են Կոտայքն ու Արագածոտնը՝ 6-ական դեպքով: