Եմենում պլանավորում են ընդունել օրենք, որը կարգելի անչափահասների հետ ամուսնությունները. գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Huffington Post-ը:
Մարդու իրավունքների նախարար Խուրիա Մաշխուրը սկսել է լրջորեն մտահոգվել այդ նախագծով այն բանից հետո, երբ երկրում 8-ամյա աղջիկը մահացել է 40-ամյա տղամարդու հետ առաջին ամուսնական գիշեր անցկացնելուց հետո: Այդ փաստաթղթի համաձայն' անկախ ավանդույթներից' օրենքը թույլատրում է ամուսնանալ միայն 18 տարին լրանալուց հետո:
Եվրամիության ներկայացուցիչ Քեթրին Էշտոնն իր հերթին հայտարարել է, որ Եմենը պետք է նվազագույն տարիք սահմանի ամուսնության համար՝ միջազգային նորմերի համապատասխան: