Իրանում կրկին արգելափակել են Twitter և Facebook սոցցանցերը. փոխանցում է Associated Press-ը:

 

Պարզվել է, որ իշխանությունները չէին պատրաստվում թույլատրել Իրանի քաղաքացիներին օգտվել սոցցանցերից. արգելված կայքերը սկսեցին բացվել տեխնիկական խափանման արդյունքում: Facebook-ն ու Twitter-ը հասանելի էին միայն մի քանի ժամվա ընթացքում:

 

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան տեղեկություն էր տարածվել, թե իբրև Twitter և Facebook սոցիալական ցանցերը հասանելի են դարձել Իրանի համացանցի օգտատերերի համար: 2009-ից ի վեր' Twitter-ն ու Facebook-ն անհասանելի էին Իրանի համար: Նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի դեմ զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ սոցիալական ցանցերը և մի շարք այլ կայքեր փակվել էին:

 

Շատ իրանցիներ կարծել էին, թե կայքերի հասանելիությունը նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի վարած համեմեատաբար մեղմ քաղաքականության արդյունքն է: