Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Գյոլբաշը վարչական դատարանի որոշման համաձայն այդ երկրում մասնակիորեն կարգելափակվեն մի շարք սոցիալական ցանցեր, այդ վթում' Twitter-ը եւ Facebook-ը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Միլիեթ» թերթը:
Նշվում է, որ դա պայմանավորված է այն բանով, որ որոշ սոցցանցերում Մուհամեդ մարգարեին վիրավորող ծաղրանկարներ են հրապարակվել եւ գրառումներ արվել: Բացի այդ, անցյալ տարեվերջին սոցցանցերում Թուրքիայի հետախուզական կազմակերպության (MIT) կողմից Սիրիայի կառավարական ուժերի դեմ կռվող ապստամբներին եւ ահաբեկչական խմբավորումների զինյալներին զենք եւ սպառազինություն ուղարկվելու կասկածներն ապացուցող նյութեր են հրապարակվել: Մասնավորապես, տեսագրություն էր տարածվել Սիրիա զենք տեղափոխող Թուրքիայի MIT-ի մի քանի բեռնատարներ Ադանայում կանգնեցվելու եւ խո ւզարկվելու մասին:
Անցյալ տարվա մարտի 21-ին թուրքական դատարանի որոշմամբ արգելափակվել էր Twitter սոցիալական ցանցը: Ապրիլի 5-ին արգելափակվել էր Youtube սոցիալական ցանցը: 2014 թվականի մարտի 27-ին Youtube-ում տարածվել էր Սիրիայում իրադրությանը նվիրված գաղտնի խորհրդակցության ձայնագրությունը, որին մասնակցել են Թուրքիայի զինված ուժերիր Գլխավոր շտաբի եւ հետախուզության ղեկավարները: Դրանից հետո Թուրքիայում Youtube սոցցանց մուտքն արգելափակվել էր: