Ռոսկոմնադզորը ծանուցել է Facebook-ին, Gmail-ին եւ Twitter-ին ՌԴ-ում որպես «տեղեկատվության տարածման կազմակերպիչներ» գրանցվելու անհրաժեշտության մասին, սեպտեմբերի 26-ին գրում է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով հսկիչ գերատեսչության փոխղեկավար Մաքսիմ Կսենզովին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Օգոստոսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ են մտել նոր կանոններ, որոնց համապատասխան այն կայքերի եւ բլոգերների էջերը, որոնցից օրական օգտվում է ավելի քան 3 հազար օգտատեր, պետք է ներառվեն Ռոսկոմնադզորի համապատասխան ռեեստրում:

 

«Եթե նրանք չկատարեն ռուսական օրենսդրության կանոնները, նրանց նկատմամբ կկիրառվեն վարչական ներգործման միջոցներ»,- նշել է Կսենզովը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: