Ոստիկանությունից ստացված տեղեկություններով' Գառնիկ Վոլոդյայի Խոջայանը (ծնված 1966թ.) 2013թ. օգոստոսի 21-ին, ժամը 0.30-ի սահմաններում Աչաջուր գյուղում գտնվող իրենց տանը կենցաղային հարցերով վիճաբանել է իր եղբայր, 1970թ. ծնված Հարություն Վոլոդյայի Խոջայանի հետ եւ կոտրված աթոռի ծայրով հարվածել նրա գլխին:
Գառնիկը մահացած եղբոր դիակը թաղել է իրենց այգում:
Գառնիկ Խոջայանը սեպտեմբերի 14-ին ձերբակալվել է: Կատարվել է արտաշիրիմում, Հարություն Խոջայանի դիակը տեղափոխվել է դիահերձարան: Մեր տեղեկություններով' Խոջայան եղբայրներն ապրում են իրենց մոր հետ: