«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Եղբորը սպանելու և այգում թաղելու մեղադրանքով երեկ ոստիկանության կողմից ձերբակալվել է Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ, 47-ամյա Գառնիկ Խոջայանը։ Սպանությունը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին։ Եղբայրների միջև ծագած վիճաբանության ժամանակ Գառնիկ Խոջայանը աթոռով հարվածելով, սպանել է եղբորը 43-ամյա Հարություն Խոջայանին և դիակը թաղել այգում։ Մեր ունեցած տեղեկություններով, Գառնիկ Խոջայանը մարդասպանության համար դատապարտվելով, երկար տարիներ է անցկացրել ՌԴ ՔԿՀ-ներից մեկում։ Նա վերջերս էր վերադարձել ծննդավայր։ Նրա մյուս եղբոր՝ Թոռնիկ Խոջայանի ամուսնալուծված կինը դիմել էր ոստիկանություն, հայտարարելով, որ կրտսեր որդին անհետացել է, որին երկար ժամանակ հետապնդել է հորեղբայրը Գառնիկը։

 

Երբ ոստիկանները այցելել են վերջինիս հարցաքննելու, նա խոստովանել է եղբոր սպանության մասին։ Իսկ պատանուց դեռ տեղեկություն չկա։ Ոստիկանության մեր աղբյուրները հայտնեցին, որ առայժմ վկայի կարգավիճակով հարցաքննվում է Գառնիկի մայրը։ Ոստիկանները չեն բացառում, որ մայրը կարող է հանցակից ճանաչվել»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: