«Ժողովուրդ»-ը գրում է. «Դատական կարգադրիչների ծառայությունում շուրջ 400 հազար դոլարի հասնող չարաշահումների փաստի բացահայտումից հետո, ըստ մեր տեղեկությունների, ստուգումներ են սկսվել նաև դատական դեպարտամենտում, որը գտնվում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի անմիջական ղեկավարության ներքո։ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ վերջին օրերին քննիչները մանրակրկիտ ուսումնասիրում են դեպարտամենտի կողմից անցած տարիներին իրականացված պետական գնումների ֆինանսական փաստաթղթերը։ Դատական համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ համակարգում հիասթափության և վախի մթնոլորտ Է։ Դատավորները դժգոհում են ՎԴ նախագահ Արման Մկրտումյանից, քանի որ վերջինս չի կարող վերահսկել իրավիճակը։

 

Մեր զրուցակից դատավորներից մեկը նշեց, որ համակարգում երանությամբ են հիշում ՎԴ նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանի ղեկավարած տարիները. «Թեև Մանուկյանից շատերը դժգոհ Էին իշխանությունը կենտրոնացնելու, չափից ավելի պահանջկոտության պատճառով սակայն նա մինչև վերջ կանգնում Էր ցանկացած դատավորի թիկունքին և համակարգը զերծ Էր պահում դրսի ճնշումներից»։ Սպասվում Է, որ բացահայտված չարաշահումների արդյունքում Մկրտումյանն առաջիկայում հրաժարական կտա։ Եվ արդեն իսկ շրջանառվում են նրան փոխարինողների անունները։ Որպես ամենահավանական թեկնածուներ՝ նշվում են վերջերս իր պաշտոնին հրաժեշտ տված Աղվան Հովսեփյանի (որը, ի դեպ, իր ենթականերին հրաժեշտ տալուց բառացիորեն ասել Էր. «Մենք դեռ կաշխատենք միասին») և ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի անունները, վերջինս վաղուց Է երազում հայտնվել այդ աթոռին»,– գրում է թերթը։