Վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմել է գլխավոր դատախազություն։ Վարչապետի դիմումը վերաբերում է վերջերս «Հետքի» հրապարակած «Ովքե՞ր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հոդվածին:
Նշված հոդվածով «Հետքը» տեղեկացրել էր, որ Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերից մեկը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է: Ավելի վաղ Սարգսյանի մամուլի քարտուղարը նշել էր, որ վարչապետը դիմելու է գլխավոր դատախազություն՝ ապացուցելու համար, որ նա որևէ առնչություն չունի այդ կազմակերպության հետ: