Վենեսուելայի բանտում ծեծկռտուքի ժամանակ մահացել է 16 բանտարկյալ. հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Agence France-Presse-ին:

 

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ին Մարակայբո քաղաքի «Սաբանետա» բանտում:

 

Իրավապաշտպանների փոխանցմամբ' մի քանի ժամ շարունակվող ծեծկռտուքի զոհ է դարձել ավելի քան 16 մարդ, ընդ որում, որոշ մարմիններ մասնատված էին ու գլխատված: Շրջանառվում է վարկած, որ ծեծկռտուքի պատճառ է դարձել երկու խմբերի անդամների հակամարտությունը:

 

Ըստ որոշ տվյալների` այդ բանտում, որը նախատեսված է 750 բանտարկյալի համար, պահվում է 3700 բանտարկյալ: «Սաբանետան», երկրում մի քանի այլ բանտերի հետ մեկտեղ, հաճախ է դառնում քննադատության առարկա կալանավայրի պայմանների պատճառով: