Յալտայում տեղի է ունեցել մամլո կոնֆերանս, որի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Ռուսաստանին ու ԵՄ-ին «մեծ հրեշներ» է անվանել: «Ուկրաինան հայտնվել է երկու «մեծ հրեշների» միջև: Այս իրավիճակն անտեսել կամ թեթեևամիտ վերաբերվել չեմ կարող», - հայտարարել է Յանուկովիչը: «Մենք երբեք դեմ չենք եղել ինտեգրացիոն գործընթացներին: Ուկրաինան վստահորեն հետևում է արդիականացման ուղուն, ինչն էլ մոտեցնում է Ուկրաինային եվրոպական ստանդարտներին», –ասել է Յանուկովիչը:
Մանրամասները՝ այստեղ: