Փարիզի Դեֆանս թաղամասում էկոլոգիական երկնաքեր է բացվել, որը կառուցվել է ամերիկացի ճարտարապետ Ռոբերտ Ստերնի նախագծով, գրում է Euromag-ը:
166 մետր բարձրություն ունեցող շինությունը կարող է տեղավորել 3000 մարդ: Նորակառույց երկնաքերն առաջինն է, որ կառուցվել 2006-ին մեկնարկած էկոլոգիական շինությունների կառուցման նախագծի շրջանակներում:
Carpe Diem կոչվող ճարտարապետական կառույցը նոր սերնդի երկնաքերերից առաջինն է, որը հավաքում է անձրևաջրերը՝ շրջապատող 1000 քառ. մետր տարածքով այգին ջրելու համար: Իսկ ապակյա կառուցվածքի շնորհիվ շենքի տաքացումը կատարվում է արևի էներգիայի միջոցով: