«Հայկական ժամանակ» օրաթերթն անդրադարձել է Գյումրիում երեկվա Սերժ Սարգսյան-Վարդան Ղուկասյան հանդիպմանը: Թերթը գրում է, որ Ղուկասյանը, ով կանգնած է եղել իր կառուցած Ամենափրկիչ եկեղեցու մոտ, ականատեսների վայությամբ, ուղղակի կտրել է Սերժ Սարգսյանի ճանապարհը և վերջինիս հրավիրել եկեղեցի՝ զրույցի:
Հրավերքն ընդունվել է. Ղուկասյանին հաջողվել է Ս. Սարգսյանին կտրել թիկնազորից,և նրանք եկեղեցում 10-15 րոպե առանձնազրույց են ունեցել: Թերթը նշում է՝ թե ինչ են զրուցել Վարդան Ղուկասյանն ու Սերժ Սարգսյանը, առաջիկայում կարող է անգամ «պաշտոնապես» հայտնի դառնալ: