aravot.am Երկուշաբթի երեկոյան Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում կընդունեն Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսին: Արամ Առաջինը ժամանում է Հայաստան ՝ Ն.Ս. Օ.Տ. Տ. Գարեգին Բ-ի հետ սեպտեմբերի 24-27-ը Մայր Աթոռում կայանալիք եպիսկոպոսական ժողովին մասնակցելու համար:
Ըստ կայքի տեղեկությունների, Էջմիածնում ջանք չեն խնայել Արամ Առաջինին հավուր պատշաճի ընդունելու համար, որովհետեւ չնայած ժուժկալությանը եւ լավ վարկանիշին, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը հանգստի պայմաններին եւ կենցաղային որոշ մանրուքների ուշադրություն է դարձնում: Ի դեպ, այս ժողովը տարբերվում է նախորդներից, քանի որ առաջին անգամ են Մայր Աթոռի և Կիլիկիո կաթողիկոսության եպիսկոպոսները միացյալ ժողով գումարելու:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ