ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ՀԱՊԿ անդամ երկրներին Սիրիայի հարցում միասնական դիրքորոշում մշակել' նպատակ ունենալով արձանագրել այն ՀԱՊԿ գագաթնաժողովի եզրափակիչ նիստի ժամանակ առանձին փաստաթղթի տեսքով:

 

Բացելով նիստը` Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չի կարող անտարբեր լինել Սիրիայի ճգնաժամի հանդեպ:

 

Ըստ նրա խոսքերի' ավազակային խմբավորումները, որոնք գործում են այդ պետության տարածքում, «պատահական ոչ մի տեղից չեն հայտնվել և ինքնուրույն ոչ մի տեղ էլ չեն անհետանա: Ահաբեկչության տարածումը մի երկրի տարածքից մյուսի տարածքը շատ իրական խնդիր է և կարող է անմիջականորեն ազդել անդամ երկներից յուրաքանչյուրի շահերին»,-Պուտինին մեջբերում է РБК-ն:

 

«Մեր ընդհանուր շահերից է բխում սիրիական ճգնաժամը դիվանագիտական ճանապարհով կարգավորելն ու կայունության հաստատումը ցանկացած երկրում, այդ թվում' Սիրիայում: Մենք դեռևս պետք է նոր մոտեցումներ մշակենք այս հարցի կապակցությամբ, որոնք կբարձրաձայնվեն ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից»,-ասել է Պուտինն իր ելույթում: