«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Մաքսային միությանն անդամակցելու նպատակով ստեղծվել է կոորդինացիոն հանձնաժողով, որի ղեկավարը վարչապետ Տիգրան Սարգսյանն է։ Այս մասին երեկ «Հժ» թղթակցին հայտնել է էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը։

 

«Այդ հանձնաժողովի ներքո մեր աշխատանքները քննարկվում են, բացահայտվում են այն բանակցային կետերը, որ մենք պետք է համաձայնեցնենք ՄՄ անդամ երեք երկրների հետ»,– ասել Է փոխնախարարը։ Հարցին՝ փաստորեն, վարչապետն Է լինելու բանակցային խմբի ղեկավարը, Կարինե Մինասյանը պատասխանել է. «Կոորդինացնող հանձնաժողովի ղեկավարը վարչապետն է, իսկ մենք ընդամենը այդ խմբերի ղեկավարներն ենք»։

 

Փաստորեն, մեր «արևմտամետ» վարչապետը, որ մինչ այս պարբերաբար աչքի է ընկել Մաքսային միության դեմ արած հայտարարություններով, հիմա անձամբ է համակարգելու բանակցային գործընթացը ՄՄ-ի հետ»: