Վաշինգտոնի «Եվրոպական ինստիտուտ» հաստատության կողմից «Կոսմոս» ակումբում մարտի 10-ին անցկացվել է «Եվրասիական տնտեսական միություն. Հայաստանի անդամակցությունը և հետագա քայլերը» խորագրով քննարկում, որի հիմնական բանախոսն է եղել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը:

 

 

Միջոցառմանը ներկա են եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի և Ղրղզստանի դեսպանները, պաշտոնյաներ ԱՄՆ պետքարտուղարությունից և առևտրի դեպարտամենտից, դիվանագետ ներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ: Քննարկման առաջին կեսում ելույթներով հանդես են եկել և ներկաների հարցերին պատասխանել ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հիմնական ուղղությունների նախարար Տատյանա Վալովայան, ինչպես նաև ԱՄՆ-ում ԵՄ պատվիրակու թյան քաղաքականության, զարգացման և անվտանգության բաժնի ղեկավար Կլաուս Բոցետը:

 

 

Դեսպան Սարգսյանն իր ելույթի սկզբում անդրադարձել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության շարժառիթներին: Խոսելով տնտեսական գործոնների մասին՝ նա նշել է, որ Հայաստանը, ինչպես որևէ այլ սահմանափակ շուկա և ռեսուրսներ ունեցող երկիր, չի կարող միայնակ, առանց որևէ ինտեգրացիոն միությանն անդամակցելու, հաջողության հասնել կենսունակ և կայուն զարգացում ունեցող տնտեսություն ձևավորելու գործում: Ուստի, ըստ դեսպան Սարգսյանի, բնական էր, որ Հայաստանը պետք է ձգտեր տնտեսական ինտեգրմանը, ընդ որում այնպիսի կազմավորման հետ, որի անդամների հետ արդեն իսկ ունի սերտ տն տեսական կապեր և համագործակցության հարուստ ավանդույթ:

 

 

Այդպիսի կառույցի հատկանիշներին լիովին համապատասխանում է Եվրասիական տնտեսական միությունը: Անդամակցությունը ԵՏՄ-ին հնարավորություն է տալիս մուտք գործել 170 մլն բնակչություն ունեցող շուկա, ուր Հայաստանի ապրանքները ճանաչելի և մրցունակ են: Այն նաև էժան հումք ձեռք բերելու հնարավորություն է ստեղծում, ինչպես նաև լայն ասպարեզ բացում ներդրումների ներգրավման և աշխատանքային ուժի ազատ տեղաշարժի համար: Որպես ԵՏՄ-ին անդամակցելու հիմնարար շարժառիթ' դեսպանը նաև հիշատակել է այդ կազմակերպության անդամների հետ անվտանգության նույն համակարգում՝ ՀԱՊԿ -ում, գտնվելու կարևոր հանգամանքը:

 

 

Ավարտելով ելույթը՝ դեսպան Սարգսյանը կարևորել է նաև ԵՄ-ի հետ համագործակցության շարունակականության պահպանումը՝ ընդգծելով Հայաստանի պատրաստակամությունը ԵՄ-ի հետ առավել սերտ հարաբերությունների ձևաչափի հաստատման հարցում: Նա նաև համոզմունք է հայտնել, որ ԵՄ հետ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի ԵՏՄ անդամ երկրների տնտեսական արդիականացման և տնտեսության բազմազանեցման համար, իսկ ԵՄ հետ Հայաստանի համագործակցության հարուստ փորձը կարող է այդ առումով բավականին օգտակար լինել:

 

 

Իր խոսքում Վարդան Արամյանն անդրադարձել է ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության տնտեսագիտական հիմնավորմանը: Համեմատական վերլուծություն կատարելով' նա թվային ցուցանիշներով ներկայացրել է ԵՏՄ անդամակցության դրական անդրադարձը Հայաստանի տնտեսական աճի վրա: Ընդհանուր ակնարկ կատարելով ժամանակակից աշխարհում գոյություն ունեցող ինտեգրացիոն կազմավորումների վերաբերյալ' նա անդրադարձել է ԵՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հեռանկարներին: