Եվրամիության դիվանագիտական առաքելության ղեկավար Քեթրին Էշթոնն անհանգստություն է հայտնել առևտրական և մաքսային այն միջոցառումների կապակցությամբ, որոնք իրականացվում են Ռուսաստանի կողմից Արևելյան գործընկերության մի շարք երկրների նկատմամբ. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լվրովի հետ ունեցած հանդիպան ավարտից հետո հայտարարել են Էշթոնի մամլո ծառայությունից:
«Արևելյան գործընկերությունը» ԵՄ նախագիծն է, որով նախատեսվում է մերձեցնել Եվրամիության հարաբերությունները նախկին ԽՍՀՄ 6 երկրների հետ(Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա):
Օգոստոսի 14-ին Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության կողմից Ուկրաինայից ներկրվող ապրանքների վրա դրված հսկողության սաստկացումը բուռն արձագանք առաջ բերեց ուկրաինացի բիզնեսմենների և քաղաքական գործիչների շրջանակներում, ովքեր այդ միջոցառումները որպես շանտաժ որակեցին և հայտարարեցին, որ Ռուսաստանը ձգտում է ստիպել Ուկրաինային հրաժարվել Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց և մտնել Մաքսային միություն:
«Եվրամիության Գերագույն ներկայացուցիչը իր անհագստությունն է հայտնում Արևելյան գործընկերության անդամ երկների նկատմամբ Ռուսաստանի կողմից վերջերս իրականացված մաքսային և առևտրական միջոցառումների կապակցությամբ»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ: Էշթոնն իր հերթին նաև նշել է, որ Ռուսաստանի ձեռնարկած միջոցառումները չեն համապատասխանում այն սկզբունքներին, որոնց տակ ստորագրել է ՌԴ-ն, այն է' յուրաքանչյուր պետության իրավունքը' ազատ սահմանել և իրականացնել իր հարաբերությունները այլ պետությունների հետ. մեջբերում է РИА Новости-ն: