«Հայկական ժամանակ» «Մոսկվան մտադիր է մեծացնել Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում։ Մեր թղթակցին հայտնի է դարձել, որ առաջիկայում Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանում սպասվում են լուրջ համալրումներ։ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը երեկ «ՀԺ»-ի հարցին ի պատասխան ոչ հերքեց, ոչ Էլ հաստատեց սույն տեղեկությունը։

 

Ըստ մեր աղբյուրների սակայն, 102-րդ ռազմակայանում ծառայության անցնելու համար ՀՀ ժամանող ռուս զինվորականները և նրանց ընտանիքի անդամները, ովքեր կհաստատվեն Գյումրիում, մոտավորապես կլինեն ընդհանուր առմսսմբ 2500-3000 հոգի։ Գյումրիում գտնվող 8-րդ թաղամասում (Վոսմոյ գորոդոկ), որտեղ մեծ մասամբ բնակվում են ռուս զինվորականներ, արդեն իսկ սկսել են «տեղ բացել» ռուս զինվորականների համար և մի քանի տասնյակ հայ ընտանիքներ շուտով բնակվելու այլ վայրեր կտեղափոխվեն։

 

Վերջիններիս, ըստ որոշ տեղեկությունների, կտրվեն համապատասխան վկայականներ, որոնց միջոցով կկարողանսաան բնակություն հաստատել այլ վայրում։ Ռուսաստանն այսպիսով՝ մի կողմից զենք Է վաճառում Ադրբեջանին, մյուս կողմից մեծացնում Է իր ռազմական ներկայությունը ՀՀ-ում, նաև այդ զենքից պաշտպանելու համար»,-գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: