Irakanum.com-ի թղթակցին ականատեսները պատմեցին, որ այսօր առավոտյան, ժամը 9.45-ի սահմաններում Գլխ. դատախազության շենքի դիմաց պատշաճ հագնված մի երիտասարդ, փողոցը հատելով չթույլատրված հատվածով, քիչ է մնացել ընկնի սև <ՋԻ> դասի Մերսեդեսի տակ: Ջիպի վարորդը երկար ձայնային ազդանշան է տվել, որին երիտասարդը հանդիմանանքով է պատասխանել:
Ականատեսները պատմեցին, որ եթե անմիջապես չհայտնվեր ՃՈ ավտոմեքենան, իրականում ծեծկռտուք էր սկսվելու: Թեև գայի աշխատողներին հաջողվել է արագ հարթել վարորդի ու հետիոտնի կոնֆլիկտը և թույլ չտալ, որ խցանում առաջանա, սակայն րոպեներ հետո արդեն նոր կոմֆլիկտ է ծագել նրանց և պատշաճ հագուկապով երիտասարդի միջև: Ականատեսներն ասում են, որ լսել են, թե չցանկանալով տուգանվել, երիտասարդը ներկայացել է, որպես Սողոմոնյան ու շեշտել, թե Հանրապետության նախագահի գրասենյակի ղեկավարն է, իսկ տեսուչն ասել է մեր նախագահը Սողոմոնյան ազգանունով գրասենյակի ղեկավար չունի, ու դա ընդանրապես կապ չունի:
Ականատեսներն ասեցին, որ վիճող տեսուչի ու երիտասարդի շուրջը հավագված մարդիկ «ամոթ է, ամոթ է» կրկնելով բոլորին նստեցրել են մեքենաները ու հեռացել:
Irakanum.com-ըայս պահին փորձում է ոստիկանությունից ճշտել տուգանվե՞լ է արդյոք Վիկտոր Սողոմոնյանը, թե ոչ: Առայժմ ոստիկանության լրատվականից կոնկրետ պատասխան ստանալ չի հաջողվում: