Ռուսաստանը ցանկանում է, որ Իրանին С-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման ձախողման մասին հարցը անհետանա օրակարգից, հինգշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Պայմանագրի ձախողման կապակցությամբ Իրանը պահանջում է Ռուսաստանից 4,2 մլրդ դոլար: Առաքման ձախողումը կապված էր ՄԱԿ ԱԽ բանաձևերի ընդունման հետ:
«Մենք կցանկանայինք, որ հարցը կարգավորվեր, որպեսզի այդ խնդիրն անհետանար ռուս-իրանական հարաբերությունների օրակարգից»,-ասել է Ռյաբկովը Russia Arms Expo-2013 ցուցահանդեսում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նա հավելել է, որ հայցը քննվում է Փարիզի վճռաբեկ դատարանում, և նշել է, որ պատրաստ չէ ոչինչ հավելելու ՌԴ նախագահի և «Ռոսօբորոնէքսպորտի» արդեն հրապարակված հայտարարություններին:
Այն հարցին, թե հնարավոր է, որ բանակցություններ սկսվեն Իրանին «Անտեյ-2500» զենիթահրթիռային համակարգերի առաքման շուրջ, Ռյաբկովը նշել է. «Ես պահպանում եմ այն սկզբունքը, երբ ինչ-որ բաների մասին, որոնք կոմերցիոն գաղտնիքի են վերաբերում, իսկ այս դեպքում դուք խոսում եք հնարավոր գործարքի մասին, քննարկվում են կոմերցիոն գաղտնիքի պայմաններում»:
Ավելի վաղ «Կոմերսանտ» թերթը հայտնել էր, որ ՌԴ իշխանությւնները սկզբունքային որոշում են կայացրել ընդառաջելու Իրանի ցանկություններին միանգամից երկու առանցքային հարցերի շուրջ՝ С-300 արդիականացված համակարգերի առաքման և Բուշերի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի վերաբերյալ: Ըստ թերթի Կրեմլին մոտ աղբյուրների, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է սկսել մշակել երկու համաձայնագրերը: Առաջինը կոչված է կարգավորելու տարակարծությունը Թեհրանի հետ ՀՕՊ համակարգերի շուրջ: Իրանին կտրամադրվի ЗРК С-300ВМ «Անտեյ-2500» հինգ դիվիզիոն, որի արժեքը մոտ 800 մլն դոլար է, 4 մլրդ դոլարի հայցը հետ կանչելու փոխարեն:
Ակնկալվում է, որ Իրանը կհամաձայնվի «Անտեյ-2500» առաքման տարբերակին: Փոխզիջման պատրաստակամության մասին անուղղակիորեն հայտարարել է նաև ՌԴ-ում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին՝ նա հայտարարել է, որ Իրանի իշխանությունները կարող են «ճկուն գտնվել»:
Ռուսաստանը հրաժարվեց Իրան առաքել С-300 համալիրները 2010թ., երբ այդ երկրի դեմ ՄԱԿ-ը պատժամիջոցներ սահմանեց: Իրանական կողմը համապատասխան հայցով դիմել է դատարան և գործը շահելու լավ հնարավորություն ունի, քանի որ ՄԱԿ պատժամիջոցները Թեհրանի դեմ արգելում են հարձակողական զինատեսակների մատակարարումները, իսկ С-300 համալիրները պաշտպանական համակարգ են: Իրանի ՊՆ-ն գրեթե 4 մլրդ դոլար է գնահատում ռուսական С-300 զենիթահրթիռային համակարգերի առաքման ձախողումը»:
Ռուսաստանն ուզում է փակել Իրանին С-300 համակարգերի առաքումների ձախողման թեման
19:02 - 26.Սեպտեմբեր.2013
Առաջարկում ենք նաև
22/04/24 14:00
Ովքեր և ինչու ողջունեցին կամ չողջունեցին Տավուշում Հայաստանի կողմից զիջումների գնալու որոշումը. Անդրանիկ Թեւանյան
06/04/20 19:19
Ուզում եմ վերջնականապես փակել երգչուհու թեման. ԱՆ խոսնակ
10/08/23 12:40
Չհասկացա՞ք, որ «պարգևավճարների» սկավառակը փչացել է. Թունյան
01/08/23 13:20
Ես չեմ հասկանում, թե ինչու Երևանի ընտրություններին չգնացինք միասնական «Հանրության թեկնածու»-ով
09/12/22 23:28
Ռուսաստանն Իրանին մատակարարում է իր նորագույն զինատեսակները՝ անօդաչու թռչող սարքերի դիմաց․ NBC
07/12/22 13:35
Անձեռնմխելիության և այլ կարևոր բանի մասին. Վահե Հովհաննիսյան
11/01/21 22:00
Ադրբեջանն ու Ռուսաստանն այս հանդիպումից ստացան այն, ինչ ուզում էին. Տիգրան Աբրահամյան
12/04/20 14:41
Պարետը չի՞ ուզում «Օնլայն Կազինոները» փակել. Էդմոն Մարուքյան
21/11/19 13:52
«…2008-ին ժողովուրդը 1996-ի թեման փակել ա: Եթե Փաշինյանը իր անձի պահով դա ուրանում ա, դա իր խնդիրն ա…»
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան