Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնեցրել են զենիթա-հրթիռային С-400 համակարգերի մատակարարման պայմանագրի բոլոր տեխնիկական հարցերը, ներկա դրությամբ պաշտոնական Մոսկվան փորձում է լուծել Անկարային տվյալ սպառազինությունը ձեռք բերելու համար անհրաժեշտ վարկի տրամադրման հարցը: Ինչպես հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է «Ռոստեխ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը:

 


«Ինչ վերաբերում է С-400 համակարգերին, այո, քննարկումներ ընթանում են, բոլոր տեխնիական հարցերն ավարտվել են, ընթանում է ֆինանսական մասի քննարկումը: Թուրքական կողմը հնարավորություններ է փնտրում ֆինանսներ ստանալու համար: Այդ հարցը քննարկվել է միջկառավարական մակարդակում, քանի որ միայն կառավարությունը կարող է վարկ տրամադրել միջպետական համաձայնագրի հիման վրա:

 

Գիտեմ, որ ՌԴ-ի և Թուրքիայի ֆինանսների նախարարությունների միջև նման բանակցություններ տարվել են, բայց ինչով է ավարտվել՝ չգիտեմ»,- ասել է Չեմեզովը: