Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանն մարտի 10-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը քննարկել են Անկարային C-400 համալիրների մատակարարման հնարավորությունը:
Դա «Իզվեստիա» թերթին հավաստել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Թուրքական կողմին հակաօդային պաշտպանության C-400 համալիրների վաճառքի հարցը «քննարկվել է» Կրեմլում կայացած բանակցությունների ընթացքում, թերթին հայտարարել է Շոյգուն:
Ինչպես հրատարակությանն ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, «կողմերը շահագրգռված են եւ կշարունակեն խոսակցությունը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին