Ինչպես հայտնում է ria.ru-ն, Կրեմլում չի քննարկվում G8-ին վերադառնալու հարցը, որի աշխատանքներին մասնակցության դադարեցումը կապված էր Ուկրաինայում և Ղրիմում ստեղծված իրադրությամբ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

 

«Ներկայումս G8-ին վերադառնալու մասին խոսք չկա, և բացակայում են այդ թեմայի շուրջ քննարկումները: Ռուսաստանը պատրաստ է քննարկման: Եթե մեր գործընկերներից որևէ ազդանշաններ տան, ապա կլինի նաև քննարկման թեմա և քննարկմանը մասնակցելու համաձայնություն»,- հայտարարել է Պեսկովը:

 

Նշենք, որ հունիսի 4-ին համաշխարհային գերտերությունների առաջնորդների մասնակցությամբ մեկնարկեց G7 գագաթնաժողովը՝ 17 տարվա մեջ առաջին անգամ առանց Ռուսաստանի: