Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են Sukhoi SuperJet 100 ինքնաթիռների մատակարարման հարցը: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը:
«Շարունակում ենք ազգային ավիափոխադրող ստեղծելու աշխատանքը (Հունգարիայի հետ. խմբ): Այժմ նաև Հայաստանում կսկսենք զբաղվել նման հարցերով»,- ասել է Մանտուրովը՝ թեթև արդյունաբերության համառուսաստանյան երրորդ ֆորումի ժամանակ պատասխանելով Հունգարիայի հետ համատեղ ավիաընկերություն ստեղծելու շրջանակում ինքնաթիռների մատակարարման մասին հարցին:
«Հետաքրքրությունը մի բանում է. առաջ մղել ռուսական արտադրողին: Առաջին հերթին դա SuperJet-ն է, այսօրվա դրությամբ դա քաղաքացիական ինքնաթիռաշինության հիմնական արդյունքն է: Դա վերաբերում է Հունգարիային, Հայաստանին, որի հետ մենք երեքշաբթի քննարկել ենք այդ հարցը: Մենք պայմանավորվել ենք ակտիվորեն մշակել այն, ձևակերպել հստակ առաջարկներ մեր գործընկերների հետ»,- ավելացրել է Մանտուրովը: