«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ Երևանի պետական համալսարանում բավական մեծ հանդիսավորությամբ նշվում էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 80-ամյակը։ Համալսարանում էր հավաքվել ՀՀ դատական և դատախազական համակարգի ողջ էլիտան, արտասահմանից հյուրեր, Աժ նախագահը, կառավարության անդամներ, շնորհվեցին մեդալներ, շնորհակալագրեր։

 

Անգամ ՀՀ նախկին գլխավոր դատախազն էր ներկա։ Հյուրերի մեջ, սակայն, բացակայում էր ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը։ Վճռաբեկի պարգևները շնորհեց դատարանի փոխնախագահ Ավետիսյանը։

 

ՀՀ դատական դեպարտամենտում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալի բացահայտումից հետո, երբ սկսվեցին շրջանառվել նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի հրաժարականի մասին խոսակցությունները, Մկրտումյանը խուսափում է հրապարակային շփումներից»։