«Իրավունք» թերոը գրում է. «Իշխանությունների և դատական համակարգի կուլիսներում ծավալվող լուրերի համաձայն՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, որի գործունեության վերաբերյալ վերջերս պարբերաբար տարբեր լուրեր են շրջանառվում, պաշտոնանկ է արվելու: Ըստ նույն խոսակցությունների՝ այդ պաշտոնի հավանական թեկնածուներից է նաև ՀՀԿ անդամ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Երբ թերթը իրականությունն իմանալու ակնկալիքով դիմել է պարոն Հարությունյանին, նա նախ ծիծաղել, ապա պատասխանել է.
«Ճիշտն ասած զարմացած եմ այդ հարցից: Ես նման խոսակցություններ ո´չ լսել եմ, ո´չ էլ, առավել ևս, նման առաջարկ եմ ստացել»: