Tert.am Բրիտանական ավիաընկերության երկու օդաչուները քնով են ացել Airbus A330 ուղևորատար ինքնաթիռի՝ դեպի Բրիտանիա թռիչքի ժամանակ, հայտնում է Metro News-ը:
Լարված չվացուցակից հոգնած՝ օդաչուները քնով են անցել՝ թողնելով, որ ինքնաթիռը երթևեկի ավտոմատ համակարգով: Այնուհետև նրանցից մեկը սթափվելով՝ արթնացրել է նաև մյուսին, ինչից հետո նրանք բարեհաջող կերպով շարունակել են թռիչքը:
Օդանավի 325 ուղևորներից ոչ մեկը տեղյակ չի եղել, թե ինչ է կատարվել օդաչուի խցիկում: Միջադեպի մասին, որը տեղի է ունեցել մեկ ամիս առաջ, օդաչուներն իրենք են հայտնել Քաղավիացի վարչությանը: