Սեպտեմբերի 26-ին, ժամը 06.20-ին, «Մերսեդես CLK-230» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 36/3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1953 թ. ծնված Արարատ Սայադյանին, ապա բախվել ճամփեզրին կայանված «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ, ինքնաբերաբար առաջ ընթանալով՝ բախվել է առջևում կայանված «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենայի:]
Արարատ Սայադյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ «Մերսեդես CLK-230»-ի ուղևորը և «ԳԱԶ-53» -ի թափքում գտնվող անձը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության մամլո ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: