Սեպտեմբերի 26-ին, ժամը 06.45-ին, ոստիկանության Անիի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բագրավան գյուղի հատվածում ցորենով բեռնավորված գնացքի 6 վագոն է շրջվել: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը, պարզվել է, որ նույն օրը, ժամը 05:00-ի սահմաններում Գյումրի-Դալարիկ երկաթուղային ուղեգծի բեռնատար գնացքը 7-8 պիկետում դուրս է եկել ուղեգծից և շրջվել, ինչի հետևանքով 5 վագոններում բեռնված ցորենը թափվել է: