Առաջին անգամ մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի նշանակումը, բացառությամբ մաքսային ծառայության բարձրագույն պաշտոնների նշանակումների, իրականացվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով' կախված նրա մասնագիտական պատրաստվածության աստիճանից և պաշտոնից:
Այդ ժամանակահատվածում համապատասխան պաշտոնեական պարտականություններ իրականացնող անձին հատուկ կոչում չի շնորհվում:
Փորձաշրջանի տևողությունը նշվում է ծառայության ընդունման մասին վերադաս մաքսային մարմնի ղեկավարի հրամանում:
Փորձաշրջան անցնելու կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: