«Մի քանի օր առաջ մեր թերթի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը հայտնել Էր, որ 15 օրից Ստեփանակերտի օդանավակայանի օդանավերը տեխնիկապես պատրաստ կլինեն թռիչքներ իրականացնելու համար։ Ատբաշյանը նշել Էր, որ օդանավակայանը վաղուց պատրաստ Է օդանավ ընդունելուն և ճանապարհելուն»,- գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն ու հավելում, որ երեկ «Ռեգնում»–ը գրեց, որ ղարաբաղյան «Բատուց» ավիաընկերությունն այս պահի դրությամբ իր ենթակայության տակ ունի երկու օդանավ, որից մեկը Ստեփանակերտի տարածքում փորձնական թռիչքներ Է իրականացնում։
Համաձայն հրապարակման, Ստեփանակերտում տեխնիկական թռիչքները իրականացվում են թռիչքների և վայրէջքների օդանավակայանի բարդ լեռնային տեղանքի մշակման համար՝ հաշվի առնելով, որ այն գտնվում է Ադրբեջանի զորքերի հետ շփման գծին մոտ։ Մասնավորապես, եթե սովետական տարիներին օդանավերը վայրէջք էին կատարում արևելյան կողմից, ապա հիմա նրանք իջնում են արևմուտքից ադրբեջանական զինուժի կողմից հարձակման ենթարկվելուց խուսափելու համար։
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: