haynews.am Միացյալ Երիտասարդական Լիգա շարժումը շարունակում է բացահայտումներ անել:
ՄԵԼ-ը ստացել է տեղեկություն այն մասին, որ 2012 թվականի նոյեմբերից Հայաստան է մուտք գործել նոր աղանդ, որի անունն է Հայտնություն:
Այս աղանդը Հայաստան է ներթափանցել ԱՄՆ-ից, որը ունի նաև ճյուղ Միացյալ Նահանգներում' Գլենդելում, որտեղ հաճախում են միայն հայեր:
Իրոք այս աղանդը հայտնություն է կրոնական դաշտում, իրենք իրենց անվանում են Հայտնություն քրիստոնեակենտրոն եկեղեցի, որը ոչ Առաքելական, ոչ Ավետարանական և ոչ էլ այլ ուղղվածության եկեղեցի է:
Այս աղանդը ունի լուրջ ֆինանսական կարողություն, որն էլ օգտագործում են հոգևորսության նպատակներով:
Այս աղանդի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Սիրելի հայրենակիցներ, զգուշացեք նմանօրինակ կառույցնեից, քանզի դրանց նպատակը ոչ թե Քրիստոնեություն քարոզելն է, այլ խաբեությամբ ձեր ունեցվածքին տիրանալն է: