Այսօր Ազգային ժողովում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է ՀՀ նախագահի կողմից ներկայացված համաներման առաջարկությունը:

 

Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, անդրադառնալով համաներմամբ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելուն, ասաց. «Տիգրան Առաքելյանը բավական երկար անազատության մեջ է, և հուսով եմ, որ մի քանի ժամ էլ կսպասի, լուրի' դրական, թե բացասական, տեղ հասնելուն, հիմա ես չեմ կարող ասել»:

 

Խոսելով այն տեսակետի մասին, թե համաներումը Տիգրան Առաքելյանի համար է արվել, որպեսզի իշխանությունն ազատվի ավելորդ գլխացավանքից, Գագիկ Ջհանգիրյանն ասաց. «Չեմ կարծում, որովհետև մի մարդու քրեական պատասխանատվությունից ազատելու համար համաներում չեն անում, այ 2009-ի, 2011-ի համաներումները՝ այո, հիմնականում քաղբանտարկյալներին ազատելու համար էին, բայց ահագին ստվար խումբ էլի ազատվեց, պատիժները կրճատեցին: Իշխանությունները նույնիսկ հարյուրավոր քաղբանտարկյալների առկայության պարագայում պատին դեմ չէին առել։