ՀՀ լրատվամիջոցներից մեկը անդրադարձել է Մաքսային միությանը միանալու Հայաստանի հեռանկարի և Եվրոպական միության հետ հետագա հարաբերությունների մասին թեմային: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ խոսել է Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Լեռնիկ Ալեքսանյանը:
«Եթե ոչ Ասոցացման պայմանագիր, համենայնդեպս եվրոպական արժեքները ընդունելի են մեր կուսակցության, իշխանությունների, նախագահի համար: Որքան հնարավորություն ունենք, եվրոպական արժեքները, Եվրոպայի հետ հարաբերություններն ընթացքի մեջ են և դրանք կանգ չեն առել: Ձգտումը կա` հատկապես եվրոպական արժեքների հետ կապված»,- ասել է Լեռնիկ Ալեքսանյանը, իսկ այն հարցին, թե կա՞ որևէ մեկը, ով դեմ է Մաքսային միությանը, Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանել է, թե համենայնդեպս Մաքսային միության դեմ հրապարակային կերպով սուր հանդես եկող չի հանդիպել:
Ըստ լրատվամիջոցի` ասուլիսում նրա ընդդիմախոսը` ՀՀՇ հիմնադիր անդամ, միջազգային հարաբերությունների փորձագետ Հովհաննես Իգիթյանը, անդրադարձել է հարցի թե´ տնտեսական, թե´ քաղաքական, թե´ ռազմական կողմին, և ընգծել, որ 21-րդ դարում ավնտանգության հարցերը լուծվում են միայն պայմանագրով, այլ ոչ թե ինչ-որ բանավոր խոսակցություններով:
Հովհաննես Իգիթյանը ասել է, թե Սերժ Սարգսյանից պակաս չի մտածում Ղարաբաղի մասին, և ավելացրել, թե այսօր փսփսալով, 10 այստեղ-այնտեղ խոսալով` անվտանգության հարցեր չեն լուծում: Անվտանգության հարցը լուծվում է միայն փաստաթղթով:Մեջբերում եմ. «եթե Սերժ Սարգսյանը, ինչպես, որ Պուտինը դեմ տվեց, դեմ տար մի փոքր փաստաթուղթ, հայտարարություն` գոնե այս բովանդակությամբ, որ կողմերը համաձայնվում են, որ իրենց ջանքերը կգործադրեն, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվի միայն խաղաղ ճանապարհով, դա կլիներ փաստաթուղթ»,- մեջբերման ավարտը:
Ի պատասխան Իգիթյանի` Ալեքսանյանը ադրադարձել է եվրոպական արժեքներին և ասել, թե Հայաստանի համար դրանցից ոչ բոլորն են ընդունելի:
Հովհաննես Իգիթյանն էլ իր հերթին Լեռնիկ Ալեքսանյանին հարցրել է, թե ինչու՞ աղջիկ մարմանավաճառներին ձերբակալում եք, իսկ տղա մարմնավաճառներին` ոչ, Ալեքսանյանը այսպես է պատասխանել. «Տղա մարմնավաճառները նոր են ներմուծվել»: