Թբիլիսիի Գլդանի բանտում արյան վարակումից մահացել է նախկին «օրենքով գող»՝ 38-ամյա Դենիս Կվարելաշվիլին: Վրաստանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչները հայտնել են, որ դատապարտյալը հրաժարվել է ու համապատասխան բուժում չի ստացել: Անցյալ տարի Դենիս Կվարելաշվիլին առողջական խնդիրներին պատճառով կամավոր հրաժարվել էր ազատ արձակվելուց:

 

Նրա վիճակը վատացել էր սեպտմեբերի 24-ին, սակայն բժիշկներն այլևս ոչինչ չեն կարողացել անել Կվարելավիլիին փրկելու համար: Նա երկու անգամ դատապարտված էր եղել գողության համար ու որոշ ժամանակ կրել էր«օրենքով գողի» տիտղոսը:

 

Հանցավոր գործունեության համար Կվարելաշվիլիի ընտանիքը չէր ընդունում նրան, սակայն նա չէր դավաճանել իր հանցագործ կյանքին ու ինչպես մյուս հայտնի օրենքով գողերը բանտում մահացել: Նշենք, որ Գլդանի բանտը դատապարտյալներին խոշտանգումների ենթարկելու պատճառով ստացել էր «վրացական Աբու-Գրեյբ» անունը: 

 

Աղբյուրը` shamshyan.com